9 հունիսի 2009 - 14:58 AMT
Եվրահանձնաժողովի ներկա ղեկավարը պատրաստվում է հավակնել երկրորդ ժամկետով ընտրվելուն
Եվրահանձնաժողովի ներկա ղեկավար Ժոզե-Մանուել Բարոզուն մտադիր է այդ պաշտոնին հավակնել երկրորդ ժամկետով: Այդ մասին նա հաղորդել է Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ: «Եվրամիության նախագահն այսօր ինձ պատիվ է արել` հարցնելով, կարող է արդյոք իմ թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետով: Ես տվեցի իմ համաձայնությունը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդում է Reuters-ը:
Պորտուգալիայի նախկին վարչապետ, 53-ամյա Ժոզե Մանուել Բարոզուն Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի նոյեմբերից: Ներկայումս նա Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի պաշտոնապես հայտարարված միակ թեկնածուն է եւ աջակցություն է ստանում ԵՄ երկների առաջնորդների մեծամասնության կողմից: Վերընտրվելու Բերոզուի շանսերը մեծանում են նաեւ Եվրախորհրդարանի ընտրություններում ԵՄ երկրների կառավարող աջ կուսակցությունների հաղթանակի շնորհիվ:
Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն նշանակվում է ԵՄ անդամ երկրների կառավարությունների կողմից եւ հաստատվում է Եվրահանձնաժողովի կողմից` հինգ տարի ժամկետով: