9 հունիսի 2009 - 15:32 AMT
Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան
Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաէտը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: Այս այցի շրջանակներում Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը մասնակցելու է «Հայաստան-Էստոնիա» բիզնես ֆորումին, որը կազմակերպել է «Զարգացման հայկական գործակալությունը»: Ֆորումի բացմանը ներկա են լինելու նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Էստոնիայի դեսպանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էստոնացի գործարարներ եւ այլ պաշտոնատար անձինք: