9 հունիսի 2009 - 18:33 AMT
Հայաստանում ամփոփվել են «Կենգուրու 2009» լրացուցիչ մրցույթի արդյունքները
«Այբ» կրթական հիմնադրամն ամփոփել է «Կենգուրու 2009» մրցույթի շրջանակներում լրացուցիչ ընտրական մրցույթի արդյունքները: «Կենգուրուի» այս տարվա հաղթող Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցի Էռնա Պետրոսյանի հետ միասին այս ամռանը Ռումինիա կմեկնեն նաեւ «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Հայկ Տեփանյանը եւ Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 10-րդ դասարանցի Արմինե Հովհաննիսյանը:

Հաղթողների մրցանակը կդառնա ուղեւորությունը Եվրոպա եւ մասնակցությունը եվրոպական դպրոցական ճամբարին:

«Կենգուրու 2009» մրցույթի արդյունքներով 111 մասնակիցներ հասել են լավագույն արդյունքների, 355-ը արժանացել են հատուկ մրցանակների: Մնացած մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ: Մրցույթին մասնակցում էին երկրի 570 դպրոցներ: