2 հոկտեմբերի 2025 - 10:58 AMT
Փաշինյանը մեկնել է Դանիա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի յոթերորդ գագաթնաժողովի աշխատանքներին։

Վարչապետի օրակարգում ներառված են նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ՝ տարբեր երկրների միջազգային գործընկերների հետ։