9 հունիսի 2009 - 22:44 AMT
Ահմադինեժադի եւ Մուսավիի պաշտպանության ցույցերը կանգնեցրել են շարժումը Թեհրանում
Իրանում նախընտրական պայքարն աշխուժացել է, երբ Հուսեյն Մուսավին` մեղմ քաղաքականության կողմնակիցը, որը մարտահրավեր է նետում կոշտ քաղաքականության կողմնակից Մահմուդ Ամադինեժադին, իր հզորության ցուցադրում է կատարել` ընտրությունների նախաշեմին բարձրացնելով խաղադրույքները, գրում է բրիտանական The Guardian-ը:

Մուսավիի կողմնակիցները կենդանի շղթա են կազմել, որը նրանց հավաստմամբ, տարածվել է Վալիասր պողոտայով մեկ, որը 15 մղոն երկարությամբ Թեհրանի գլխավոր փողոցն է: Ահմադինեժադի ճամբարը սեփական ցույցն է անցկացրել` հավաքելով հազարավոր կողմնակիցներին հսկայական հրապարակում բաց երկնքի տակ աղոթելու համար:

Երթեւեկությունը քաղաքում ընդհատվել է, եւ , ինչպես հաղորդվում է, երկու քաղաքական ճամբարների կողմնակիցների միջեւ տեղի են ունեցել ընդհարումներ:

«Դա ուշագրավ տեսարան էր, բայց դա հստակ պատկերացում չի տալիս այն մասին, թե ով իրականում հաղթանակ կտանի ընտրություններում»,- մեջբերում է թերթը դիվանագետներից մեկի խոսքերը.- Ծայրահեղ դեպքում, հնարավոր է, որ բարձր հայտը երաշխավորված է»: