10 հունիսի 2009 - 00:36 AMT
«Բարգավաճ Հայաստանը» դե՞մ է հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին
«Եթե հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի համար քվեարկությունն այսօր տեղի ունենար, հնարավոր է, որ մեր խմբակցությունը չմասնակցեր դրան»,-մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքերով, խմբակցությունը դեմ է փոփոխությունների փաթեթին այն պատճառով, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են առնվազն վեց սահմանադրական նորմերի: Անդրադառնալով ՀՀԿ պատգամավորների ուղղումներին` Բոստանջյանը նշել է, որ ոչ մի փոփոխություն չի կարող ապակողմնորոշել խմբակցությանը:

Բոստանջյանն ընդգծել է նաեւ, որ բոլորովին իմաստ չուներ փոքր եւ միջին զարգացման համար նախատեսված 50 մլն վարկ վերցնել: «Տոկոսները կազմում են 24 տոկոս: Դա դատապարտված համակարգ է, քանի որ նույնիսկ ԱՄՆ-ի նման հարուստ ու զարգացած երկիրը մի շաբաթ էլ չի դիմանա, եթե այնտեղ գործի նման բանկային համակարգ»,-հայտարարել է նա: