10 հունիսի 2009 - 23:15 AMT
Հայաստանի հանրային խորհրդի հանձնաժողովը ձեռնամուխ է եղել ակտիվ գործունեության
«Միջազգային ասպարեզում Հանրային խորհրդի գործունեությունը տարածված եւ փորձված երեւույթ է: Վերջինիս գործունեության հիմքում դրված է հանրային ներուժի ճիշտ կառավարման, քաղաքացիական ակտիվության զարգացմանն աջակցության եւ կայուն քաղաքացիական հասարակության ձեւավորման մեխանիզմը», - հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հանրության կայացման հարցերով հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ ընտրվեցին բոլոր հանձնաժողովների նախագահները, Հանրային խորհուրդը ձեռնամուխ եղավ ներքին ընթացակարգային խնդիրների լուծմանը` ենթակառույցների կազմավորմանը, կանոնադրության եւ նիստերի ժամանակացույցի քննարկմանը, հանձնաժողովի կազմում նոր անդամների ընդգրկման մեխանիզմի մշակումը: