31 հոկտեմբերի 2025 - 13:12 AMT
Անի Զալինյանն ընտրվել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Նիդերլանդների խորհրդարանում առաջին անգամ հայազգի պատգամավոր կլինի։ Ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ է ստացել Անի Զալինյանը, հայտնում է «Նիդերլանդական օրագիր» ֆեյսբուքյան էջը։

Նա առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդերլանդների քաղաքական դաշտում։

Խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կայացել են հոկտեմբերի 29-ին։