
Դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, հայտնում է Սահմանադրական դատարանը։
Շաթիրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2018-2022 թթ. եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ, 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: