9 դեկտեմբերի 2025 - 19:05 AMT
Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ»,–ասվում է գրառման մեջ։