15 հունիսի 2009 - 18:17 AMT
Այաթոլլահ Հոմեյնին կարգադրել է սկսել ընտրություններում տեղ գտած խախտումների հետաքննությունը
Ինչպես հաղորդում է իրանական պետական ռադիոն, Իրանի ՆԳՆ անօրինական է հայտարարել ցույցը, որն այսօր պատրաստվում են անցկացնել նախագահական ընտրություններին պարտություն կրած թեկնածու-հեղափոխական Միր-Հոսեյն Մուսավիի կողմնակիցները:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցույցի համար թույլտվություն չկա: Մուսավիին օժանդակող պագրական ԶԼՄ-ները համազգային գործադուլի կոչ են արել:

Ինչպես գրում է Ghalamnews-ը, այսօր Թեհրանի ու եւս 19 քաղաքների գլխավոր փողոցներով պետք է խաղաղ երթ տեղի ունենա, իսկ երեքշաբթի օրը պետք է սկսվի համընդհանուր գործադուլը:

Այդ միջոցին, Իրանի ՆԳՆ հրապարակել է անցյալ ուրբաթ` հունիսի 12-ին, տեղի ունեցած նախագահական ընտրություններին քվեարկության արդյունքների մասին պաշտոնական տվյալները, հաղորդում է newsru.co.il-ը:
Պաշտոնական հրապարակման համաձայն, Թեհրանում թեկնածու-հեղափոխական Միր-Հոսեյն Մուսավին առաջին տեղն է զբաղեցրել` հավաքելով մոտավորապես 300 000 ձայնով ավելի, քան նախագահ-պահպանողական Մահմուդ Ահմադինեջադը, որին հայտարարել են համազգային ընտրությունների հաղթող: Սակայն ձայների հաշվվման անգամ այդպիսի արդյունքը Թեհրանում կասկածներ է առաջացնում Մուսավիի կողմնակիցների մոտ, որոնք գտնում են, որ մայրաքաղաքում իրենց թեկնածուն պետք է մեծ տարբերությամբ հաղթի:

Իրանի ԿԸՀ կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն, Մահմուդ Ահմադինեջադը հաղթանակ է տարել առաջին փուլում` հավաքելով ձայների 62,6%, Մուսավին` 33,75%, Մոյսեն Ռեազին` 1,7%, Մեհդի Կարրուբին` 0,85%:

Կասկածելի է թվում նաեւ Միր-Հոսեյն Մուսավիի հայրենի Թավրիզ քաղաքի քվեարկության արդյունքների հավաստիությունը: Եթե հավատալ Իրանի ՆԳՆ տվյլաներին, այդ քաղաքում Ահմադինեջադը մի քանի անգամ շատ ձայներ է հավաքել, քան Մուսավին:

Դրա հետ մեկտեղ, պետական իրանական հեռուստատեսությունը հաղորդել է այն մասին, որ Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Հոմեյնին կարգադրել է սկսել հունիսի 12-ի ընտրություններում տեղ գտած խախտումների հետաքննությունը:

Ինտերնետում Իրանի ԿԸՀ որոշ աշխատակիցների վկայակոչությամբ տարածվել է «Ընտրությունների իսկական արդյունքները» անվանումով մի ֆայլ, որի համաձայն Մուսավին հավաքել է ձայների 45%, Կարրուբին` մոտ 30%, Ահմադինեջադը` մոտ 13%, Ռեազին` 12%: Եթե արդյունքներն իսկապես այդպիսին լինեին, հեղափոխականներ Մուսավին եւ Կարրուբին դուրս կգային երկրորդ ընտրական փուլ, որը կորոշեր Իրանի նոր նախագահի անունը: