15 հունիսի 2009 - 18:58 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Մոսկվա
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 19-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, առաջին \պաշտոնական այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունների գլխավոր թեմաներից են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը:

Ահմեդ Դավութօղլուն Մոսկվա կժամանի Նյու-Յորքից, որտեղ հունիսի 18-ին կմասնակցի ՄԱԿ ԱԽ նիստին, որի ոչ մշտական անդամը երկու տարով դարձել է Թուրքիան: