
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի հետ, հայտնում է Պատրիարքարանը։
Մաշալյանը կարևորել է, որ նոր սահմանադրության մշակման գործընթացում ներգրավվեն նաև ազգային փոքրամասնությունները և նրանց կարծիքը ևս հաշվի առնվի։
Նախարարն ասել է, որ «այս հարցերի շուրջ աշխատանքը պիտի իրականացվի զգայունությամբ»։