
ՀԷՑ-ի կառավարմանն առնչվող օրենքի սահմանադրականությունը կքննարկվի ՍԴ-ում փետրվարի 3–ին։ Այդ մասին ասվում է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։
Գործի քննությունը նախապես նախատեսված է եղել գրավոր ընթացակարգով դեռ դեկտեմբերին, սակայն ՍԴ-ն այն հետաձգել է՝ հավելյալ ուսումնասիրությունների անհրաժեշտության հիմքով՝ նիստը նշանակելով փետրվարի սկզբին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երկշաբաթյա ժամկետում մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով գործադիրին լիազորել է ստանձնել ՀԷՑ-ի կառավարումը։ Նախագիծը մշակվել ու ընդունվել է ԱԺ արտահերթ նիստի ընթացքում՝ 24 ժամվա ընթացքում, ՔՊ-ի կողմից ներկայացված ու նույն խմբակցության ձայներով։ Իրավաբանական շրջանակներում այս գործընթացը խորը մտահոգություն է առաջացրել։
Ներկայումս ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերոնշյալ օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող։
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: