22 դեկտեմբերի 2025 - 16:50 AMT
Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը

Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) արշավի շրջանակում իրականացված ծրագրերը:

Նախորդ տարի Ամերիաբանկը մեկնարկել էր «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավը, որի նպատակն էր մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Բանկի 2025թ.-ի ԿՍՊ ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը:

Առաջադրվել էր 8 ոլորտ` երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, սպորտ ու առողջ ապրելակերպ և մշակույթ։ Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 55,000 մարդ։ Հանրության քվեարկության արդյունքում ամենաշատ ձայները հավաքել էին երեխաների առողջությունը՝ 54.9%, և կրթությունը` 19.5%։

Ֆինանսավորում ստանալու նպատակով ներկայացված ավելի քան 80 ծրագրից ընտրվել է երեխաների առողջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված 15 ծրագիր` խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին դեղորայքի տրամադրում, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավում, դպրոցներում սմարթ էկրանների ապահովում, երեխաների համար հատուկ սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայի տրամադրում, կիբերանվտանգության, արհեստական բանականության և մշակութային կրթության ոլորտում դասընթացների իրականացում և այլն:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: