24 դեկտեմբերի 2025 - 16:29 AMT
ՊՆ խոսնակը հերքել է ադրբեջանցիների անկանոն կրակոցների մասին լուրը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈւ-ն անկանոն կրակոցներ է արձակել ՀՀ դիրքերի ուղղությամբ։

«Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է:Ի՞նչ է սա, եթե ոչ պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում»,- գրել է նա:

Ըստ շրջանառվող լուրերի, կրակոցները հնչել են Նախիջևանի ուղղությունից։