
Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը կարծիք է հայտնել, որ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը չի բաժանվի թիմի ավագ Էդուարդ Սպերցյանից։
Նրա խոսքով, ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին, ունենալով երկրորդ անընդմեջ չեմպիոնության նպատակ, թույլ չի տա հեռանալ թիմի առաջատարներից մեկին, գրում է euro-football.ru-ն։
«Վստահ եմ, որ նա կմնա, ամեն ինչ լավ կլինի։ Ես չեմ տեսնում որևէ տարբերակ, որ Գալիցկին վաճառի նրան։ Ես պարզապես չեմ տեսնում որևէ հնարավորություն», - ասել է Առուստամյանը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման՝ Հայաստանի առաջնության, գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում, որոնց ընթացքում նա խփել է 9 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։