19 հունվարի 2026 - 16:53 AMT
Փաշինյան․ ՀՀ բանկերից մեկը թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր

Հայաստանի բանկային համակարգում գրանցվել է կարևոր ֆինանսական իրադարձություն՝ բանկերից մեկը 600 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել միջազգային շուկայում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ շաբաթ՝ հունվարի 14-ը, Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ: ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր` 5 տարի ժամկետով` 6.6%-ով: Թողարկած եվրոբոնդերի պահանջարկը եղել է 2 մլրդ դոլարից ավելի»,-գրել է նա: