20 հունվարի 2026 - 11:55 AMT
Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. Այն կլինի ոչ աշխատանքային

Հունվարի 27-ը սահմանվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը:

Ռուբինյանը հայտարարել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես: Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:

Նախագիծն ընդունվել է 69 կողմ, 15 դեմ ձայներով: