24 հունվարի 2026 - 13:41 AMT
ԱՄՆ դեսպանատուն․ Վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցում է հրապարակել վիզայի դիմորդների համար՝ նշելով, որ կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է:

«ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է և կարող է հանգեցնել Ձեր դիմումի մերժման։

ԱՄՆ Պետքարտուղարությունը կիրառում է դիմումների դիտարկման և անվտանգության ապահովման խիստ միջոցներ, որպեսզի պաշտպանի ԱՄՆ վիզայի համակարգի ամբողջականությունը և ապահովի ազգային անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ: