
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաբենդ» փարթին տեղի է ունենալու Ջրվեժում գտնվող «Palladium Hall»-ում։ Այս մասին ՔՊ կուսակցությունից հայտնել են միջոցառմանը գրանցված մասնակիցներին, հայտնում է Factor.am-ը:
Հավաքույթի մեկնարկը ժամը 18:30-ին է, տևելու է երեք ժամ։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական տարին սկսել է թմբուկ նվագելով։ Նա ձևավորել է երաժշտական խումբ և երիտասարդներին հրավիրում է դիսկոտեկի։
«Առայժմ հայտնի չէ, թե ինչ միջոցների հաշվին է Փաշինյանը կազմակերպում այս հավաքույթը»,-ասվում է հրապարակման մեջ: