30 հունվարի 2026 - 15:55 AMT
Չեղարկվել է Կրասնոդար-Երևան չվերթը

«Azimuth» ավիաընկերության կողմից իրականացվելիք Կրասնոդար-Երևան թռիչքը չեղարկվել է։ Այդ են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։

Ըստ ժամանակացույցի՝ օդանավը Երևանում պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով ժամը 13:45-ին։ Սակայն չվերթը չեղարկվել է, և չեղարկման պատճառների վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել, հայտնում է Sputnik Արմենիան:

Միաժամանակ, «Fly Dubai» և «Emirates» ավիաընկերությունների Դուբայ-Երևան չվերթերը ժամանելու են ուշացումով։