2 փետրվարի 2026 - 18:44 AMT
Ֆրանսիայի դեսպանը հյուրընկալել է ՀՀ-ում ռազմական ուսումնառություն անցնող ֆրանսիացի ուսանողներին

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել է Սեն-Սիր ռազմական ակադեմիայի երեք ուսանողների, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան հայկական ռազմական ակադեմիայում անցնում են խորացված ուսումնառություն, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

«Մեր երկու երկրների միջև ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից»,-ասվում է գրառման մեջ: