
Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Մեղսագործները» ֆիլմը «Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում երկու մրցանակ է ստացել երաժշտության համար։
Մրցանակները շնորհվել են «Լավագույն երաժշտություն տեսողական մեդիայի համար» և «Լավագույն հավաքական սաունդթրեք» անվանակարգերում:
Առաջին անվանակարգում մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր Լյուդվիգ Գյորանսոնին, իսկ երկրորդ մրցանակը շնորհվել է ամբողջ ֆիլմին:
«Մեղսագործները» (Sinners) սարսափ ֆիլմը սահմանել է նոր ռեկորդ՝ առաջադրվելով Օսկարի 16 անվանակարգում։
«Մեղսագործներն» այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում և հաղթել է «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։