19 հունիսի 2009 - 16:50 AMT
ՀԿԵ շահագործման է հանձնել կորպորատիվ կայքը
Հունիսի 19-ին www.ukzhd.am հասցեով սկսել ` գործել «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ կորպորատիվ կայքը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, կայքն ընդգրկում է Ընկերության գործունեությանը վերաբերող նյութերի լայն շրջանակ: Մասնավորապես, ընկերության կորպորատիվ կայքում կարելի է ծանոթանալ Հայաստանի երկաթուղային տրանսպորտի վերջին նորություններին, ուղեւորների եւ բեռնափոխադրումներին, տենդերների մասին տեղեկատվությանը, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարությանը հանձնելու մասին Կոնցեսիոն պայմանագրի իրականացման գործընթացին եւ այլն:

Բացի դրանից կայքում տեղեկություններ են տեղակայված կենտրոնական ապարատի, Ընկերության Տնօրենների խորհրդի եւ կառուցային ենթաբաժանմունքների մասին, ինչպես նաեւ կա լուսանկարչական պատկերասրահ եւ ԶԼՄ համար այլ օժանդակ տեղեկատվություն:

ukzhd.am կորպորատիվ կայքն ազատ մուտք է տրամադրում Կոնցեսիոն պայմանագրին, ՀՀ Երկաթուղային տրանսպորտի մասին օրենքին եւ 2009թ. համար Ընկերության սակագնային քաղաքականությանը: