9 փետրվարի 2026 - 11:25 AMT
Վենսը և Փաշինյանը կհանդիպեն փետրվարի 9-ի երեկոյան

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանաի փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան: