19 հունիսի 2009 - 18:22 AMT
ԼՂՀ նախագահը եւ ՀՀ գլխավոր դատախազը քննարկել են փոխգործակցության հարցերը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական համակարգում հայկական երկու հանրապետությունների փողգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը եւ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: