19 փետրվարի 2026 - 17:19 AMT
Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն

Հայաստանը World Travel Awards-2025 հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր և պատվավոր կոչմանը, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:

Նշվել է, որ այս գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, բազմադարյա պատմությունն ու ինքնատիպ արժեքները, որոնք շարունակում են ոգեշնչել աշխարհի տարբեր երկրներից ժամանող այցելուներին։

«Շարունակենք միասին բացել նոր հորիզոններ և մեր պատմությունը ներկայացնել այնպես, որ այն դառնա ներշնչանքի, կապի և համատեղ փորձառության աղբյուր ամբողջ աշխարհի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: