20 հունիսի 2009 - 14:51 AMT
Հայ եւ ադրբեջանական հասարակությունները չափազանց հեռու են միմյանցից
«Հայ եւ ադրբեջանական հասարակությունները չափզանց հեռու են միմյանցից: Աճում է երիտասարդ սերունդ, որը երբեք միմյանց չի հանդիպել: Չնայած նրան, որ կարող է ղարաբաղյան հակամարտության ինչ-որ քաղաքական լուծում լինել, ապագայում ժողովրդների օտարումը բացասական դեր կկատարի»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է International Alert-ի Եվրասիայի գծով նախագծերի համակարգող Դեսիսլավա Ռուսանովան: Նրա կարծիքով, ժողովրդների մերձեցման գործընթացը բարդ է ու տեւական եւ կազմակերպությունը մշտապես հանարավորություններ ու ուղիներ է որոնում հայ եւ ադրբեջանական հասարակություններին մերձեցնելու համար: «Հուլիսի վերջին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ՈԿԿ-ի համաժողովի չորրորդ հանդիպումը Մոսկվայում: Ի՞նչ կարելի է ակնկալել մոսկովյան հանդիպումից: Պատահական չէ, որ այն թեման, որը մենք ընտրել ենք, կապված է հայերի եւ ադրբեջանցիների հոգեւոր ու մշակութային կյանքի հետ: Սա այն հողն է, որի վրա կարելի է շփման կամուրջներ կառուցել: Ես հուսով եմ, որ համաժողովի աշխատանքին կմասնակցեն մարդիկ, որոնք զբաղվում են մշակույթին վերաբերող հարցերով եւ շահագրգռված են, որ իրենց հասարակություններում բարենպաստ միջավայր ձեւավորվի հակամարտության կարգավորման համար: Գուցե նրանք կարողանան համատեղ եւ կառուցողական կերպով քննարկել բարի կամքի տարբեր դրսեւորումներ, որոնք կարող են նպաստել ժողովրդների մերձեցմանը»,-ընդգծել է Ռուսանովան: