22 հունիսի 2009 - 17:43 AMT
Որոշվել է «Փյունիկի» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման ռաունդում
Հունիսի 22-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է 2009/2010 սեզոնի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման ռաունդի վիճակահանությունը: Հայաստանի առաջին ռաունդին մասնակցել է երկրի չեմպիոն, մայրաքաղաքի «Փյունիկ» թիմը, որին վիճակահանությունը հանդիպում նշանակեց Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամո» թիմի հետ:
2009-2010թթ. սեզոնի ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի երկրորդ որակավորման ռաունդից:
Առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի իր դաշտում հուլիսի 14-ին կամ 15-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին կամ 22-ին Խորվաթիայում: