12 մարտի 2026 - 16:13 AMT
«Ոսկե ծիրանը» ստացել է FIAPF-ի հավատարմագրում

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հավատարմագրում է ստացել Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայից՝ FIAPF-ից, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

FIAPF-ն աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոններից կազմակերպությունը ճանաչել է ընդամենը մոտ 50-ը, որոնց շարքում այժմ ընդգրկվել է նաև «Ոսկե ծիրանը»։

Ֆեդերացիան հավատարմագրում է տրամադրում այն կինոփառատոներին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։

«Ոսկե ծիրանի» ընդգրկումը այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան հիմնադրվել է գրեթե մեկ դար առաջ՝ 1933 թվականին։