16 մարտի 2026 - 11:55 AMT
Պրոդյուսեր Օհանյանի «Մեղսագործները» 4 Օսկար է ստացել, «Մարտը մարտի հետևից» ֆիլմը` 6

Ամերիկյան կինոակադեմիայի 98-րդ մրցանակաբաշխության ընթացքում Պոլ Թոմաս Անդերսոնի «Մարտը մարտի հետևից» ֆիլմը լավագույնն է ճանաչվել և ստացել է միանգամից 6 «Օսկար»:

Մրցանակների քանակով երկրորդ տեղում է «Մեղսագործները» (Sinners) ֆիլմը՝ 4 արձանիկով, որի պրոդյուսերներից է ամերիկահայ Սև Օհանյանը:

«Մեղսագործները» սարսափ ֆիլմը սահմանել էր ռեկորդ՝ առաջադրվելով 16 անվանակարգում։ Ֆիլմը «Օսկար» է ստացել «լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում, իսկ ֆիլմում նկարահանված Մայքլ Բ. Ջորդանը ճանաչվել է տարվա լավագույն դերասան:

Մրցանակաբաշխությունը նաև մի պատմական արդյունք է գրանցել․ լավագույն օպերատորական աշխատանքի համար առաջին անգամ «Օսկար» է կին օպերատոր՝ Օթեմ Դյուրալդ Արկապաուն, որը նկարահանել է «Մեղասգործները» ֆիլմը։

Մրցանակների թվով երրորդը դարձել է Գիլյերմո դել Տորոյի «Ֆրանկենշտեյնը», որն արժանացել է երեք «Օսկարի»՝ զգեստների, գրիմի և դեկորացիաների համար։

Մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) Dolby թատրոնում՝ մարտի 15-ին։

Պոլ Թոմաս Անդերսոնը արժանացել է երկու «Օսկարի»՝ որպես ռեժիսոր և լավագույն ադապտացված սցենարի հեղինակ, գրում է Deutsche Welle-ն:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել ֆիլմում նկարահանված Շոն Փենը։ Ֆիլմը նաև պարգևատրվել է քասթինգի համար, որը նոր անվանակարգ է։ Առանձնապես նշվել է նաև «լավագույն մոնտաժը», որի համար մրցանակը ստացել է Էնդի Յուրգենսենը։ Անդերսոնի ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Լեոնարդո Դի Կապրիոն, Շոն Փենը, Բենիսիո դել Տորոն և Թեյանա Թեյլորը, ներկայացվել է ԱՄՆ-ում գործող ձախարմատական խմբավորման անդամների կյանքը։

Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսսի Բաքլին («Համնետ․ պատմություն, որը ոգեշնչել է «Համլետը»»)։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհվել է Էմի Մեդիգանին («Օրուդիա»)։

Ֆենթըզի ժանրի անիմացիոն «Քեյ-փոփ․ դևերի որսորդուհիներ» (KPop Demon Hunters, 2025) ֆիլմը ստացել է երկու արձանիկ՝ «լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» և «լավագույն երգ» անվանակարգերում։

Պավել Տալանկինի և Դևիդ Բորենշտեյնի «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» (Mr. Nobody against Putin, 2025) ֆիլմը, որը պատմում է ռուսական դպրոցում ռազմական քարոզչության մասին, արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

Ռուս ռեժիսոր-անիմատոր Կոնստանտին Բրոնզիտի կարճամետրաժ «Երեք քույրեր» անիմացիոն ֆիլմը զիջել է հաղթանակը կանադական «Աղջիկը, որը լաց էր լինում մարգարիտներով» (The Girl Who Cried Pearls, 2025) ֆիլմին։

Դերասանական անվանակարգում տարվա գլխավոր ֆավորիտներից մեկը համարվում է Թիմոթի Շալամեն՝ «Մարտի Մեծագործը» ֆիլմով։ Սակայն մրցանակը ստացել է Մայքլ Բ․ Ջորդանը «Մեղսագործները» ֆիլմի համար՝ առաջ անցնելով նաև Լեոնարդո Դի Կապրիոյից, Իթան Հոուքից և Վագներ Մոուրայից։

Երեկոյի ամենաքաղաքական ելույթներն ունեցել են Խավիեր Բարդեմն ու Պավել Տալանկինը։ Բարդեմն իր խոսքում կոչ է արել ազատել Պաղեստինը, իսկ Տալանկինը՝ Դևիդ Բորենշտեյնի համահեղինակը, հիշատակել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և կոչ արել դադարեցնել բոլոր պատերազմները։ Կարաբաշ քաղաքից տեսագրող Տալանկինը նույնպես անդրադարձել է այդ թեմային։ Միաժամանակ ռուս ռեժիսոր-անիմատոր Կոնստանտին Բրոնզիտը, որը «Օսկարի» է առաջադրվել լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի անվանակարգում «Երեք քույրերը» աշխատանքի համար, այս անգամ ևս մրցանակ չի ստացել․ դա արդեն երրորդ նման դեպքն է նրա կարիերայում։

Այս տարվա արարողությունն վարել է կատակերգու Քոնան Օ’Բրայանը, որի ելույթները առանձնապես հիշվող չեն դարձել։

Այս տարի առաջին անգամ հանձնվել է նաև լավագույն քասթինգի համար նախատեսված արձանիկը․ այն ստացել է Կասսանդրա Կուլուկունդիսը «Մար մարտի հետևից» ֆիլմի համար։

«Մեղսագործներն» այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում և հաղթել է «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։

Photo. Getty Images