
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին, քննարկել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը։
Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է բանկի ներգրավվածությունը երկրի համար նշանակալի ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով դրա դերը զարգացման գործընթացներում։ Առանձնահատուկ շեշտադրում է արվել նաև մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորության վրա։
Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և առկա մարտահրավերներին։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող նոր հնարավորությունների վերաբերյալ։
Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։