11 ապրիլի 2026 - 11:35 AMT
ԱԽ քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին Հունաստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

Պատվիրակությունը Հունաստանում կլինի ապրիլի 21-ից մինչև 23-ը ներառյալ։

Պատվիրակության կազմում են նաև անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը։