
Ֆասթ Բանկի հովանավորությամբ Սուրբ Հարության տոնին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել ամենամյա Zatik Art Fest 2026-ը։ Արվեստի այս յուրահատուկ փառատոնը միավորել է տասնյակ արվեստագետների ու հարյուրավոր այցելուների։
Փառատոնի առանցքում «Live Art» ձևաչափն էր․ 40 նկարիչ նկարազարդել է խորհրդանշական հավկիթները՝ վերածելով դրանք ինքնատիպ արվեստի գործերի։ Փառատոնի օրը պատկերազարդված բացառիկ հեղինակային արտ-օբյեկտները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կհանձնվեն տարբեր ոլորտների բարեխիղճ ու օրինակելի քաղաքացիներին և գործընկերներին՝ մայրաքաղաքի հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։
Փառատոնն ուղեկցվել է հոգևոր և ժողովրդական մեղեդիներով։ Հրապարակում գործել է նաև ցուցահանդես-վաճառք՝ ներկայացնելով հայկական ձեռագործ արվեստի լավագույն նմուշները։
Ֆասթ Բանկի աջակցությամբ տեղի ունեցած Zatik Art Fest-ը տարիների ընթացքում վերածվել է քաղաքային ամենասպասված փառատոներից մեկը։ Ֆասթ Բանկը շարունակաբար մեծ ներդրումներ է կատարում արվեստի և մշակույթի ոլորտներում՝ հովանավորելով ամենատարբեր նախագծեր։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։