14 ապրիլի 2026 - 10:41 AMT
Ադրբեջանից դիզելային վառելիքով 22 վագոն կուղարկվի ՀՀ

Ապրիլի 14-ին Ադրբեջանից 22 վագոն դիզելային վառելիք կուղարկվի Հայաստան:

Նախատեսվում է նաև 4 վագոն պարարտանյութի տարանցիկ տեղափոխում Ռուսաստանից՝ Ադրբեջանի տարածքով, հայտնում է APA-ն:

Ապրիլի 11-ին հայտարարվել էր, որ Ադրբեջանը 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկում Հայաստան և որ շարժակազմը բաղկացած է 15 վագոնից:

2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանն առաջին անգամ Վրաստանի տարածքով 1218 տոննա A95 տեսակի բենզին է ուղարկել: հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: