15 ապրիլի 2026 - 14:22 AMT
Հայտնի է Միհրան Հարությունյանի մրցակիցը Երևանում կայանալիք AFS 1-ում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ապրիլի 19-ին Երևանում մասնակցելոեւ է խառը մենամարտերի AFS 1 մրցաշարին։ Նրա մրցակիցը կլինի տաջիկ մարտիկ, Ռուսաստանի և Տաջիկստանի ՄՄԱ չեմպիոն Մուհամմեդրասուլ Խասանովը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Մրցաշարն անցկացվելու է Tashir Arena-ում:

37-ամյա Խասանովը խառը մենամարտերում ունի 4 հաղթանակ ու 2 պարտություն, հայտնում է Factor.am-ը:

Միհրան Հարությունյանը վերջին մենամարտը անցկացրել է հունվարի 31-ին Լոս Անջելեսում կայացած UNF 30 մրցաշարում, որտեղ միավորներով հաղթել է ամերիկացի Շեյն Տորեսին։

Հայ մարզիկը խառը մենամարտերում անցկացրել է 9 հանդիպում, որոնցից 7-ում հաղթել է, իսկ 2-ում կրել է պարտություն։