
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
Վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը ունեցել է կարճ շփումներ այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ: