
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացած Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների Spring Cup մրցաշարում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։
Եզրափակիչում նա առավելության է հասել ռուսաստանցի Բորիս Վորոբյովի նկատմամբ՝ հաղթելով 6։2, 6։4 հաշվով, հայտնում է թենիսի ֆեդերացիան:
Աղջիկների պայքարում Մարիա Ազիզյանը վստահ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ՝ 6։7, 2։6 հաշվով պարտվել է ռուսաստանցի Գլաֆիրա Ռոմանովային։
Առնո Ավետիսյանը հաղթել էր նաև զուգախաղում։