20 ապրիլի 2026 - 11:44 AMT
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում․ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: Հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության:

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ին կանխատեսվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ։

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկի աճով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Փրկարար ծառայությունը խնդրում է ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։