20 ապրիլի 2026 - 18:03 AMT
«Միասնության թևերը» հաստատել է իր նախընտրական ցուցակը

Ապրիլի 20-ին անցկացվել է «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորված ընտրական ցուցակը։

Ցուցակը գլխավորում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրան հաջորդում են՝ Դավիթ Անանյանը, Աստղիկ Մատինյանը, Շահեն Հարությունյանը, Ավետիս Ավետիսյանը, Հասմիկ Ղազարյանը, Արմեն Գալստյանը, Լիպարիտ Դրմեյանը, Անուշ Սեդրակյանը, Գոռ Թադևոսյանը, Լևոն Չուկակլյանը, Ռոզա Հարությունյանը, Վահագն Դավիթավյանը, Արմեն Եղիազարյանը, Մարինե Հարությունյանը, Նարեկ Պարոնյանը, Տիգրան Հայրապետյանը, Սաթինե Գզողյանը, Նարեկ Բալաբեկյանը, Վարդան Փաշայանը, Անահիտ Փիլոսյանը, Հրաչյա Մանուկյանը, Պարույր Ալեքյանը, Ջուլիետա Բաղդասարյանը, Կարեն Լազարյանը, Նորայր Աբրահամյանը, Սաթենիկ Աթայանը, Աշոտ Թովմասյանը, Շուշան Սարգսյանը և Սարհատ Պետրոսյանը։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, բայց ավելի ուշ հայտարարեցին, որ որոշել են դադարեցնել համագործակցությունը: