
Ապրիլի 16-ին, նշանավորելով Հայ կինոյի օրը, կայացել է «Անահիտ» 2026 մրցանակաբաշխությունը ARARAT լեգենդար հայկական կոնյակների աջակցությամբ։
Տարիներ շարունակ ARARAT կոնյակներն իրենց ներկայությամբ ուղեկցում են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մշակութային կարևոր իրադարձությունները՝ յուրովի վավերացնելով նշանակալից հաղթական դրվագները։
«Անահիտ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2016 թվականին Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնությամբ։
Միավորելով ոլորտի առաջատար մասնագետներին, ակադեմիան գնահատում և պարգևատրում է ամենանշանակալի ու խոստումնալից կինոնկարները և ստեղծագործական ձեռքբերումները՝ բացելով նոր հորիզոններ և խթանելով միջազգային հարթակներում ներկայացվածությունը։

Այս տարվա հանդիսավոր երեկոն լի էր հիշարժան պահերով, որոնք առավել ընդգծվեցին ARARAT լեգենդար հայկական կոնյակների և դրանց հիմքով պատրաստված կոկտեյլների ուղեկցությամբ։
Մրցանակաբաշխության շրջանակում հաղթող ճանաչվեցին՝
Լավագույն օպերատորական աշխատանք՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար՝ Սուրեն Թադևոսյան
Լավագույն սցենար՝ «Արտոյի երկիրը»՝ Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ

Կնոջ լավագույն դերակատարում՝ Կամիլ Կոտեն՝ «Արտոյի երկիրը»
Տղամարդու լավագույն դերակատարում՝ Խորեն Լևոնյան՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը»
Լավագույն ռեժիսորական աշխատանք՝ Թամարա Ստեփանյան՝ «Արտոյի երկիրը»
Լավագույն խաղարկային ֆիլմ՝ «Արտոյի երկիրը»
