24 հունիսի 2009 - 17:10 AMT
Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է Կորֆուում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների վեհաժողովին
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 27-28-ն աշխատանքային այցով գտնվելու է Փարիզում, որտեղ նախատեսվում է ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Հունիսի 27-28-ը Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է Կորֆուում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված է լինելու Եվրոպայում անվտանգության համակարգերի եւ համագործակցության խնդիրների քննարկմանը: