
Բյուրեղավանում, որտեղ մարդիկ են հոսպիտալացվել աղիքային վարակի աշխտանիշներով, խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել, հայտնել է «Վեոլիա ջուր» ընկերությունը:
«Ընկերության Աբովյանի լաբորատորիան այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացրել է խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ րականացված քիմիական ուսումնասիրությունները, ներառյալ մնացորդային քլորի չափումները, ցույց են տվել, որ ցուցանիշները գտնվում են սահմանված նորմերի շրջանակում։ Նշվել է նաև, որ ջրի վարակազերծման գործընթացները իրականացվել և շարունակվում են պատշաճ մակարդակով։
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով հոսպիտալացվել է 11 քաղաքացի, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։