24 ապրիլի 2026 - 13:16 AMT
Ծիծեռնակաբերդի ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել

Հայոց ցեղասպանության հուշահամալիր բարձրանալիս քաղաքացի է մահացել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ քաղաքացին հանկարծամահ է եղել։

Դեպքի մասին հայտնի է դարձել առավոտյան 09:00-ի սահմանում:

Տեղում աշխատում են ոստիկանները՝ փորձում են պարզել դեպքի հանգամանքները և անձի ինքնությունը։