24 հունիսի 2009 - 19:19 AMT
Հունիսի 25-ին Երեւանում նշվում է Կարմիր Խաչի 150-ամյակը
Երեւանի Էրեբունի համայնքի Մանկապատանեկան մշակույթի պալատի սաները տոնում են Կամիր Խաչի եւ Կարմիր Մահիկի միջազգային շարժման ստեղծման 150-ամյակը:

Միջոցառմանը մասնակցելու են Մանկապատանեկան մշակույթի պալատի նկարչական, ասմունքի եւ պարի խմբի սաները:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է նկարչական խմբակի սաների աշխատանքների ցուցահանդես, երեք լավագույն աշխատանքների հեղինակները ստանալու են մրցանակներ:

Միջոցառման երկրորդ մասում ասմունքի խմբակի սաները բեմականացման միջոցով կպատմեն Կարմիր Խաչի մասին: