
Վերապրել ենք «Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել», գրել է երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում ապրիլի 25-ին կայացած իր մասնակցությամբ համերգին:
«Այս երեկո միասին իսկապես անհավատալի պահեր ունեցանք։ Ավելի քան 40,000 մարդ Հանրապետության հրապարակում՝ մեր սիրելի Երևանում, ինձ հետ երգում էր իմ երգերը:
Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել՝ որպես առաջին ժողովուրդ, ով քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Ցավը մեր սրտերում խորապես դրոշմված է՝ ինչպես դուդուկի հնչյունը, միաժամանակ, հենց սիրուց են մեր արմատները։ Մենք երբեք չենք մոռանա այն ճանապարհը, որը մեզ հասցրել է այստեղ։
Ես հպարտ եմ, որ հայ եմ, և անսահման շնորհակալ այս անմոռանալի երեկոյի համար՝ ինձ որպես միակ հայ արտիստի հնարավորություն տալու հանդես գալ ձեզ համար և կիսել իմ էներգիան ձեզանից յուրաքանչյուրի հետ»,-ասվում է գրառման մեջ:
Ապրիլի 25-ին Քաղաքացու օրվա առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելու է «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Ելույթ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ՝ Imany, Outlandish, Willy William-ը, In-Grid-ը, Իվետա Մուկուչյանը: