24 հունիսի 2009 - 20:05 AMT
Չինաստանը Հայաստանին 15 մլն յուանի չափով տեխնիկատնտեսական օգնություն կտրամադրի
2009թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Հայաստանում Չինաստանի դեսպան Ցզյուին Խունը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր», հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համաձայնագրով նախատեսվում է 15 միլիոն յուանի տեխնիկական աջակցության տրամադրում Հայաստանին: