28 ապրիլի 2026 - 13:40 AMT
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում

Ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահներում:

Նվագախմբի հետ հանդես կգան ջութակահարներ Օգյուստեն Դյումեյը, Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոն, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիոն (Իտալիա) և Բենջամին Ցվիկը (Շվեյցարիա):

Կհնչեն դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Դմիտրի Շոստակովիչի, Գուստավ Մալերի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Մաքս Բրուխի, Յոհաննես Բրամսի, Պյոտոր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից: