24 հունիսի 2009 - 22:48 AMT
ԼՂՀ-ում կտոնեն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերստեղծման 20-ամյակը
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում կրոնական կազմակերպությունների գործունեության եւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի 20-ամյակի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցերին:

Զեկուցումով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է եկեղեցու դերակատարությունը մեր պետականության զարգացման գործում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Բակո Սահակյանը նշել է, որ հոբելյանական միջոցառումները պետք է վերածվեն համաժողովրդական տոնախմբության:

Խորհրդակցությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: